Դիլիջան-Վանաձոր ճանապարհին կանգնեցված ավտոմեքենայում 180 կգ սիգ է հայտնաբերվել

Վանաձորում 180 կգ սիգի ապօրինի տեղափոխում են կանխել
Առգրավված ձկները տրամադրվել են «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ընթացքում Վանաձորում 180 կգ սիգի ապօրինի տեղափոխում է կանխվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
«Դեկտեմբերի 26-ին` առավոտյան 07։00-07։30-ի սահմաններում, տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի ու ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին կանգնեցրել են «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան։ Զննման արդյունքում ավտոմեքենայի բեռնախցիկում և սրահում հայտնաբերվել է 300 հատ սիգ տեսակի ձուկ, ընդհանուր՝ 180 կգ»,– ասված է հաղորդագրությունում։
Առգրավված ձկներն ամբողջությամբ տրամադրվել է «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին։
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։
Հանրապետության ամբողջ տարածքում խստացված միջոցառումները կշարունակվեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը:
Հիշեցնենք` Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ արգելվում է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ։ Խիստ արգելքը կիրառվելու է մինչև հունվարի 20-ը ներառյալ։