Ուկրաինայի ճանապարհը դեպի ԵՄ երկար ու դժվար է լինելու. Գերմանիայի արտգործնախարար

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային միությանն անդամակցելու թեկնածուների կարգավիճակի տրամադրմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի ճանապարհը դեպի Եվրամիություն երկար և դժվար է լինելու, չնայած ԵՄ ղեկավարությունը կաջակցի Կիևին ազգային օրենսդրության փոփոխության գործընթացում, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինացիներն ապագան տեսնում են Եվրոպայում, ԵՄ-ում։ Այնտեղ տանող ճանապարհը դեռ երկար է լինելու և, իհարկե, երբեմն դժվար, բայց մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի աջակցենք Ուկրաինային իր իրավական համակարգը և ստանդարտները ԵՄ չափանիշներին ներդաշնակեցնելու գործընթացում` դրանով իսկ ճանապարհ հարթելով անդամակցության համար»,- հայտարարել է Բերբոքը ռումինական Digi 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով` ԵՄ ղեկավարությունը նույնպես պետք է պատրաստվի, քանի որ պարզապես «Բրյուսելում խորհրդի շենքի վրա նոր դրոշներ բարձրացնելը» բավարար չէ։
«Մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչպես կարող ենք գործել և որոշումներ կայացնել ընդլայնված միությունում։ Ահա թե ինչու մենք աջակցում ենք բարեփոխումներին, օրինակ` որակյալ մեծամասնության քվեարկության համակարգի կիրառմանը մի շարք ոլորտներում»,-նշել է նախարարը։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային միությանն անդամակցելու թեկնածուների կարգավիճակ տրամադրելուն։ Գագաթնաժողովը նաև հայտարարել Է Վրաստանին ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրելու պատրաստակամության մասին` մի շարք պայմանների կատարումից հետո:
ԵՄ երկրները չեն կարողացել համաձայնեցնել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթը