Շիրակում կասեցվել է երկու դպրոցի ճաշարանների արտադրական գործունեությունը

Շիրակի դպրոցներից
Դպրոցներին ժամանակ է տրվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Շիրակի մարզի «Գյումրու թիվ 10 հիմնական դպրոց» և «Հարթաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ներում ստուգումներ է անցկացրել ու կասեցվել դրանց արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, ստուգման արդյունքում պարզվել է, որ Հարթաշենի դպրոցի ճաշարանը ապահովված չէ ձեռքերի համար նախատեսված լվացարաններով՝ տաք ջրի ապահովմամբ, արհեստական օդափոխության համակարգով, սառնարանը գտնվում է անսարք վիճակում:
Իսկ Գյումրու թիվ 10 դպրոցի ճաշարանի պատերը չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ լվացվող նյութերից չեն, ապահովված չեն եղել անձնակազմի համար հանդերձարաններով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք ջրի ապահովմամբ:
Արդյունքում երկու դպրոցների հանրային սննդի օբյեկտների արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ խախտումները վերացնելու համար: