Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը
ՀՀ վարչապետը դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում է անցկացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետը դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Քննարկվել են ԱՊՀ տարածքում համագործակցության զարգացման հարցեր։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում նախատեսված չէ։