«Ռոստելեկոմը» Հայաստանում 2000 սերվեր տարողությամբ տվյալների մշակման կենտրոն է կառուցում

«Ռոստելեկոմի» ղեկավարի խոսքով` տվյալների մշակման կենտրոնի շինարարությունը կավարտվի մոտ մեկ տարուց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. «Ռոստելեկոմ» ընկերությունը Հայաստանում շուրջ 2000 սերվեր տարողությամբ տվյալների մշակման կենտրոն է կառուցում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ընկերության ղեկավար Միխայիլ Օսեևսկին։
«Իրականացվում է տվյալների մշակման կենտրոնի շինարարությունը 200 պահարանի համար, դա շուրջ 2000 սերվեր է։ Այդ պատճառով առաջ ենք գնում, կոնկրետ այլ գործեր դեռ չկան», – ասել է Օսեևսկին։
Նրա խոսքով` շինարարությունը կավարտվի մոտ մեկ տարուց։
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի վերջին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ռոստելեկոմի» ղեկավարի հետ ռազմավարական նոր նախագծեր և ներդրումային նախաձեռնություններ էր քննարկել` կապված մասնավորապես, երկրում տվյալների մշակման կենտրոնի շինարարության հետ։