Մոսկվայի օդանավակայաններում ձյան պատճառով ավելի քան 60 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Մոսկվայում բուք է, մերկասառույց, ձյուն և մինչև -3 աստիճան ցուրտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայի երեք օդանավակայաններում ձյան տեղումների պատճառով ավելի քան 60 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին ` վկայակոչելով Yandex.Schedules-ի տվյալները։
Մոսկվայի ժամանակով ժամը 19.28-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում ութ չվերթ է հետաձգվել, ևս ութը՝ չեղարկվել։ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 18 չվերթ, չեղարկվել ինը։ «Շերեմետևո» օդանավակայանում 13 չվերթ հետաձգվել է, հինգը՝ չեղարկվել։
Մոսկվայում բուք է, մերկասառույց, ձյուն և մինչև մինուս 3 աստիճան ցուրտ։
ԱՄՆ-ում սառնամանիքների և ձնաբքի զոհերի թիվը հասել է 64-ի