Կիևն ամբողջ ձմեռ կապրի էլեկտրաէներգիայի անջատումների ռեժիմով. իշխանություն

Արդեն մեկ շաբաթից ավել է` չի հաջողվում կայունացնել լարումն Ուկրաինայի մայրաքաղաքի էլեկտրացանցերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Կիևն ամողջ ձմեռ կապրի էլեկտրամատակարարման արտակարգ անջատումների ռեժիմով։ Տեղեկությունը հայտնել է քաղաքային վարչակազմի ղեկավարի տեղակալ Պյոտր Պանտելեևը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Իրավիճակը բարդ է մնում։ Համապատասխան վերականգնողական աշխատանքները շարունակվում են։ Բայց շարունակվում են նաև սահմանափակումները, լույսի անջատումները, դրանք ավելի շատ արտակարգ են, և նման իրավիճակում ապրելու ենք ամբողջ ձմեռ։ Դա պետք է հասկանալ»,-ասել է Պանտելեևը «Կիև» հեռուստաալիքի եթերում։
Ավելի վաղ ուկրաինական ԴՏԵԿ էներգահոլդինգը հայտնել էր, որ Կիևում շարունակում են էլեկտրականության արտակարգ անջատումներ իրականացվել, արդեն մեկ շաբաթից ավել Ուկրաինայի մայրաքաղաքի էլեկտրացանցերում լարումը չի հաջողվում կայունացնել:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 305-րդ օրը։