ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Ֆիոլետովո և Լերմոնտովո գյուղերի երեխաներն ամանորյա նվերներ են ստացել, իսկ դպրոցական գրադարանները՝ գրքեր։ Նվերներն ու գրքերը հանձնել են Հայաստանում ՌԴ դեսպանատան և Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվո) ներկայացուցիչները։ Տեղեկությունը հայտնում է Ռուսական տան մամուլի ծառայությունը։
Ֆիոլետովո և Լերմոնտովո գյուղերի երեխաներն ամանորյա նվերներ են ստացել ռուս դիվանագետներից
© Photo : Русский Дом в Армении
Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը հավաստագրեր և մրցանակներ է հանձնել Ֆիոլետովոյում անցկացված «Ազգագրական թելադրություն 2022»-ի հաղթողներին։Այդ թելադրությունը գրել են ոչ միայն դպրոցականները, այլև ուսուցիչներն ու գյուղապետ Ալեքսեյ Չիչյովը։
Ֆիոլետովո և Լերմոնտովո գյուղերի երեխաներն ամանորյա նվերներ են ստացել ռուս դիվանագետներից
© Photo : Русский Дом в Армении
«Ռուսական տան աշխատակիցներն ամեն տարի այցելում են գյուղական դպրոցներ, մանկատներ և հիվանդանոցներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Իսկ 2022 թվականին ավելի քան 5000 երեխաներ և մեծահասակներ հնարավորություն են ունեցել շփվելու Վելիկի Ուստյուգից ժամանած Ձմեռ պապի հետ, որը Հայաստան էր այցելել Ռոսսոտրուդնիչեստվոյի հրավերով։