ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Լոս Անջելեսից Ֆրանկֆուրտ չվերթն իրականացնող Lufthansa ավիաընկերության ինքնաթիռը Չիկագոյում վթարային վայրէջք է կատարել սրահում բռնկված փոքր հրդեհի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ABC-ն։
Նշվում է, որ արտակարգ վայրէջքի որոշումն անձնակազմը կայացրել է այն բանից հետո, երբ սրահում բռնկվել է ուղևորի գերտաքացած նոութբուքը։ Վայրէջքի պահին հրդեհն արդեն մարվել է։
Երկու բորտուղեկցորդուհիներ ծխահարվել են և տեղում բուժօգնություն ստացել։
Ավիաընկերությունը հավաստիացրել է, որ իրավիճակը չի ազդել թռիչքի անվտանգության վրա։