Արարատում ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Նարեկ Մանուկյանի եղբայրը

Արարատում ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Նարեկ Մանուկյանի եղբայրը
Փոքրիկն Ազատ Մանուկյանի և Սոֆյա Հակոբյանի երրորդ զավակն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Արարատի մարզի Արարատ բնակավայրում ծնվել է Արցախյան 44–օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող 22–ամյա Նարեկ Մանուկյանի եղբայրը։ Տեղեկությունը հայտնում է մարզպետարանի մամուլի ծառայությունը։
Փոքրիկին հիվանդանոց տեսակցելու է գնացել Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, նրան առողջ և խաղաղ մանկություն մաղթել։
Արարատում ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Նարեկ Մանուկյանի եղբայրը
«Գովելի է, որ վերջին տարիների փորձություններից հետո կարողացել եք մեր հայրենիքին ևս մեկ արու զավակ պարգևել։ Այո, մենք պետք է հաղթենք նաև շատ զավակներ ունենալով, նրանց հայրենասեր մեծացնելով։ Աստված պահապան ձեզ»,– ասել է Վլադիմիր Խաչատրյանը։
Ազատ Մանուկյանն ու Սոֆյա Հակոբյանն իրենց նորածին որդուն անվանակոչել են Արեգ։ Փոքրիկն ընտանիքի երրորդ զավակն է։ Ծնողները նշել են, որ փոքրիկ Արեգի համար անելու են այն ամենն, ինչ չհասցրին անել իրենց ավագ որդու համար։