Արագ շախմատի ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները 5 տուրից հետո

Հայկ Մ․ Մարտիրոսյան. Արխիվային լուսանկար
Առաջատարներն են 4,5-ական միավոր վաստակած աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևը, հնդիկ Արջուն Էրիգայիսին և հոլանդացի Յորդեն վան Ֆորեսթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Ալմաթիում ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը։ Առաջին 5 տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն 3,5-ական միավոր վաստակած Հայկ Մ․ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը։ Նրանք բաժանում են 15-37-րդ տեղերը։
Շախմատի սիրողական թիմային մրցաշարն ավարտվեց. ո՞ր տեղը զբաղեցրին լրագրողները
2,5-ական միավոր ունեն Զավեն Անդրիասյանն ու Գաբրիել Սարգսյանը, 2-ական միավոր՝ Մամիկոն Ղարիբյանն ու Տիգրան Լ․ Պետրոսյանը, 1,5-ական միավոր՝ Տիգրան Կ․ Կարությունյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը։
Առաջատարներն են 4,5-ական միավոր վաստակած աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևը, հնդիկ Արջուն Էրիգայիսին և հոլանդացի Յորդեն վան Ֆորեսթը։
Կանանց առաջնությունում Էլինա Դանիելյանը 5 տուրից հետո վաստակել է 3,5 միավոր և բաժանում է 2-6-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարը ռուսաստանցի Վալենտինա Գունինան է՝ 4 միավոր։ Մարիամ Մկրտչյանը վաստակել է 2,5, Լիլիթ Մկրտչյանը՝ 2, Սուսաննա Գաբոյանը՝ 1 միավոր։
Հիշեցնենք՝ մրցաշարին մասնակցում է 50 երկրի շուրջ 290 ներկայացուցիչ:
Առաջնության մրցանակային հիմնադրամը 1 միլիոն ԱՄՆ դոլար է: Առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 30-ին: