ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Ամանորյա տոներին ընդառաջ ՀՀ զինված ուժերի ամբողջ անձնակազմը պարգևավճար է ստացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
«ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ամբողջ անձնակազմը մեկ պաշտոնային դրույքաչափ պարգևավճար է ստացել, ինչը, կարող եմ ասել, որ զինված ուժերում աննախադեպ է»,– ասաց նա:
Հիշեցնենք` դեկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին։