Աղվանի-Վերին Խոտանան ճանապարհին բեռնատար է կողաշրջվել. փրկարարները հատուկ տեխնիկա են բերել

Փրկարարներն ինժեներական տեխնիկայի օգնությամբ ուղղել են կողաշրջված բեռնատարը և քարշակման միջոցով դուրս բերել 3 բեռնատար ավտեմեքենաները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհին կողաշրջված բեռնատարն ու դրա պատճառով արգելափակված երկու բեռնատարները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Դեկտեմբերի 27-ին` ժամը 12։35-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին կան կողաշրջված (բարձված) և արգելափակված երկու բեռնատար ավտոմեքենաներ, դրա հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի։
Աղվանի-Տաթև միջպետական ճանապարհահատվածում 270 կուտակված բեռնատար կա
Փրկարարներն ինժեներական տեխնիկայի օգնությամբ ուղղել են կողաշրջված բեռնատարը և քարշակման միջոցով դուրս բերել 3 բեռնատար ավտեմեքենաները։
Ավտոճանապարհն այժմ երկկողմանի երթևեկելի է։