Ուկրաինական ԱԹՍ է խոցվել «Էնգելս» օդանավակայանի մոտ, բեկորներից ՌԴ 3 զինվորական է զոհվել

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության միջոցները փոքր բարձրության վրա ոչնչացրել են անօդաչու թռչող սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Սարատովի մարզի «Էնգելս» օդանավակայանի մոտ ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել, որի բեկորներից զոհվել է երեք ռուս զինվորական։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Դեկտեմբերի 26-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 01:35-ի սահմաններում, Ռուսաստանի օդատիեզերական ուժերը փոքր բարձրության վրա ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել` Սարատովի մարզի «Էնգելս» ռազմական օդանավակայանին մոտենալիս: ԱԹՍ-ի բեկորների անկման հետևանքով օդանավակայանում գտնվող տեխնիկական կազմի երեք ռուս զինծառայողներ մահացու վիրավորում են ստացել»,-ասել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
Գերատեսչությունում հստակեցրել են, որ «ավիացիոն տեխնիկան չի վնասվել»:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 304-րդ օրը։