Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել ՌԴ-ին հեռացնել ՄԱԿ-ից, թեև կանոնադրությամբ դա անհնար է

Ուկրաինայի ԱԳՆ–ն Ռուսաստանին մեղադրում է, որ նա, զբաղեցնելով ՄԱԿ–ի ԱԽ մշտական անդամի տեղը, իբր շրջանցել է ՄԱԿ–ի կանոնադրությամբ սահմանված ընթացակարգերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի ԱԳՆ–ն կոչ է անում Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ–ից, թեև դա անհնար է ՄԱԿ–ի կանոնադրության համաձայն, որտեղ ՌԴ–ն վետոյի իրավունք ունի ԱԽ–ում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասվում է գերատեսչության հայտարարության մեջ,
«Ուկրաինան հորդորում է ՄԱԿ–ի անդամ պետություններին վերսկսել ՄԱԿ–ի կանոնադրության կիրառումը կազմակերպությունում ՌԴ–ի ներկայության լեգիտիմության հարցում, զրկել ՌԴ-ին ՄԱԿ–ի ԱԽ-ի մշտական անդամի կարգավիճակից և հեռացնել երկիրը ՄԱԿ–ից ընդհանրապես», – ասվում է Ուկրաինայի ԱԳՆ–ի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Ուկրաինայի ԱԳՆ–ն մեղադրում է Ռուսաստանին, որ նա, զբաղեցնելով ՄԱԿ–ի ԱԽ մշտական անդամի տեղը, իբր շրջանցել է ՄԱԿ–ի կանոնադրությամբ սահմանված ընթացակարգերը։
Նաև հայտարարում են, որ ՄԱԿ–ի անդամակցությունը տրամադրվում է խաղաղասեր պետություններին ՄԱԿ–ի ԱԽ–ի խորհրդից և ԳՎ–ի որոշմամբ։
«ՄԱԿ-ի գործող կանոնադրությունը որևէ կերպ չէր կարող փոխել նաև 1991 թվականի դեկտեմբերին Ալմաթիում նախկին ԽՍՀՄ երկրների խմբի պայմանավորվածությունը, որը չի վավերացվել Ուկրաինայի խորհրդարանի կողմից, սակայն իբր հիմք է դարձել այն ժամանակվա ՌԽՖՍՀ նախագահ Բորիս Ելցինի համար` դիմելու ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին ՄԱԿ-ում անդամակցության շարունակականության վերաբերյալ», – ասվում է հայտարարության մեջ։
Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է նաև ՄԱԿ–ի ԱԽ–ում վետոյի իրավունքը կիրառելու և «խաղաղասիրության» սկզբունքները խախտելու մեջ։
Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից հետո Արևմուտքի երկրներում ժամանակ առ ժամանակ ՄԱԿ-ի ԱԽ-ից ՌԴ-ին հեռացնելու կոչեր են հնչում։ Միևնույն ժամանակ, ԱԽ–ում Ռուսաստանի մասնակցությունը որպես մշտական անդամ զետեղված է կազմակերպության կանոնադրության 23-րդ հոդվածում։ Այսպիսով` ԱԽ–ի կազմից Ռուսաստանին հեռացնելու համար անհրաժեշտ կլիներ փոփոխություն մտցնել ՄԱԿ–ի կանոնադրության մեջ։ ՄԱԿ–ի կանոնադրությամբ` փոփոխություններ մտցնելու համար անհրաժեշտ է ԱԽ մշտական բոլոր անդամների ստորագրությունը։ Բայց Ռուսաստանն իրավունք ունի վետո դնելու նման առաջարկի վրա։