Ստոլտենբերգը վստահ է, որ Շվեդիան և Ֆինլանդիան 2023 թվականին կմիանան ՆԱՏՕ-ին

Յենս Ստոլտենբերգ
Ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարը չի կարծում, որ Անկարան երկար կարգելափակի դաշինքին նոր երկրների ընդունման գործընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարի Շվեդիան և Ֆինլանդիան, չնայած Թուրքիայի դիրքորոշմանը, պաշտոնապես դաշինքի անդամ կդառնան:
Ստոլտենբերգը DPA գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ երկու սկանդինավյան երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը կարող է ավարտվել 2023 թվականին։
ՆԱՏՕ-ն մտադիր է զգալիորեն ավելացնել սպառազինությունների արտադրությունը. Ստոլտենբերգ
Նա չի ակնկալում, որ Անկարան երկար ժամանակ կարգելափակի դաշինքում նոր անդամների ընդունումը։
Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը։ Այս պահին ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան ու Թուրքիան։