Ռոնալդուն սիրելի կնոջից թանկարժեք ավտոմեքենա է նվեր ստացել

Կրիշտիանու Ռոնալդուն ու Ջորջինա Ռոդրիգեսը
Ջորջինան ավտոմեքենան կապել է կարմիր ժապավենով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, Ծննդյան տոների կապակցությամբ ֆուտբոլիստին թանկարժեք «Rolls Royce Dawn» մակնիշի ավտոմեքենա է նվիրել։ Տեղեկությունը ֆուտբոլիստը հայտնել է ինստագրամյան էջում։
«Շնորհակալություն, իմ սեր», - գրել է Ռոնալդուն՝ հրապարակելով ավտոմեքենայի լուսանկարը։
Ջորջինայի նվիրած ավտոմեքենան
Ըստ տարբեր աղբյուրների` ավտոմեքենայի շուկայական գինը մոտ 428 հազար դոլար է:
Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել ԱԱ-ի 5 առաջնություններում