ՌԴ–ում միգրանտների շրջանում թմրանյութերի հետ կապված հանցավորությունն աճում է. ՆԳՆ ղեկավար

Միգրանտների թվում քրեորեն պատժելի բոլոր արարքների 80%–ը թմրանյութերի ապօրինի շրջանառությունն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանում միգրանտների շրջանում հանցավորության աճ է գրանցվում։ Քրեորեն պատժելի արարքների շուրջ 80%–ը կապված է թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։

«Դեռ շատ անելիք ունենք։ Վերցնենք թեկուզ ՌԴ ժամանած օտարերկրյա քաղաքացիների հետ կապված հանցագործությունները։ Քրեական հանցանքներն են շատացել նրանց կողմից։ Քրեորեն պատժելի արարքների 80%–ը թմրանյութերի ապօրինի շրջանառությունն է։ Այս հարցում պետք է խստացնենք վերահսկողությունը», – թմրամիջոցների դեմ պայքարի պետական ​​կոմիտեի նիստի ժամանակ ասել է Կոլոկոլցևը։

Նա նշել է, որ Ռուսաստանում 16 գերատեսչություններ միգրանտների աշխատանքի շահառուներ են, բայց հասարակությունն, այնուամենայնիվ, միայն ՆԳՆ–ից է այս հարցում պահանջատեր։
ԱՊՀ երկրների ներկայացուցիչները քննարկել են ապօրինի միգրացիայի դեմ պայքարելու հարցը
Նախարարը նշել է, որ ՆԳՆ–ի գծով բոլոր համապատասխան կարգադրություններն արդեն արվել են, և մյուս գերատեսչությունների ներկայացուցիչներին և գործատուներին նույնպես խնդրել է ուշադրություն դարձնել այս հատվածին։