«Պոբեդա» ավիաընկերությունը վերականգնել է Մոսկվա- Գյումրի չվերթերը

Թռիչքները կիրականացվեն «Շիրակ» միջազգային օդանավակայանից` շաբաթական չորս անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. «Պոբեդա» ավիաընկերությունը վերականգնել է Մոսկվա- Գյումրի- Մոսկվա երթուղով չվերթերը։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը։
Ինչպես է փոխվել իրավիճակը Հայաստանի ավիաշուկայում ՌԴ–ի դեմ պատժամիջոցներից հետո
Թռիչքները կիրականացվեն Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայանից շաբաթական չորս անգամ ` չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։
Տոմսերը պատվիրելու համար պետք է այցելել pobeda.aero կայք։
Հիշեցնենք, որ «Պոբեդա» ավիաընկերությունը հայտարարել էր, որ դադարեցնում է իր թռիչքները դեպի արտերկիր այս տարվա մարտի 8–ից։