Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի և դստեր հետ ժամանել է Սանկտ Պետերբուրգ

Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի և դստեր հետ ժամանել է Սանկտ Պետերբուրգ
Սանկտ Պետերբուրգի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն:
ՀՀ վարչապետին դիմավորել է Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն:
Վարչապետը դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում նախատեսված չէ։
1 / 2

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ

2 / 2

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ