Մի խումբ անձինք կեղծ դոլարներ են իրացրել. երկուսը կալանավորվել են

Դոլար
Կեղծ արտարժույթ պահելու և իրացնելու դեպքով հարուցված քրգործով նախաքննությունը շարունակվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է խմբի կողմից կեղծ արտարժույթ պահելու և իրացնելու դեպք, երկու անձ կալանավորվել է, տեղեկանում ենք ՔԿ պաշտոնական կայքից։
Մասնավորապես, միաժամանակ մի քանի հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել է 50 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ:
Դեպքի առթիվ ձերբակալվել են Գ.Հ-ն, Ջ.Բ-ն և Ա.Զ-ն։ Վերջիններիս մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` կեղծ արտարժույթ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, առաքելու կամ ձեռք բերելու կամ դրանք իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով։
Պարզվել է նաև, որ Գ.Հ-ն 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում իրացնելու նպատակով Ա.Զ-ին տարբեր արժույթներով կեղծ դոլարներ է տվել, որոնք վերջինս իր հերթին իրացրել է տարբեր անձանց:
Նախաքննությունը շարունակվում է։