ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Գյումրի քաղաքում, Աշոցքի տարածաշրջանում և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն էլ տեղեկացնում է, որ մառախուղ է նաև Նաիրիի տարածաշրջանում, տեսանելիությունը՝ 50 մետր։
«Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի և Թումանյանի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են»,–ասվում է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է Լարսին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։