Մենք ճգնաժամ չենք ստեղծում. ԱԽ քարտուղարը` Միրզոյանի` Մոսկվա չմեկնելու մասին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ (16 սեպտեմբերի, 2022թ). Երևան
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ (16 սեպտեմբերի, 2022թ). Երևան
Արմեն Գրիգորյանն ընդգծեց, որ հայկական կողմը միշտ էլ կառուցողական է եղել, նաև վերջին երկու տարում` պատերազմից հետո շարունակվող բանակցություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանը չի բոյկոտել Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք չենք գնացել, որովհետև Լաչինում ճգնաժամ է ստեղծվել։ Այսօր լայնածավալ աշխատանքի անհրաժեշտություն կա, որպեսզի այդ հատվածն արագ բացվի։ Ամբողջ մեր քաղաքական թիմը և արտաքին քաղաքականության համար հատուկ պատասխանատուները զբաղվում են այդ հարցը հանգուցալուծելով։ Մենք գնահատել ենք իրավիճակն ու հասկացել ենք, որ լավագույն տարբերակը սա է մեր քայլերը կոորդինացնելու համար»,– նշեց Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ հայկական կողմը միշտ էլ կառուցողական է եղել, նաև վերջին երկու տարում` պատերազմից հետո շարունակվող բանակցություններում։
Նկատառմանը, թե այդ քայլի պատճառով ստեղծվում է նաև դիվանագիտական ճգնաժամ Հայաստանի ու Ռուսաստանի միջև, ԱԽ քարտուղարը վստահեցրեց` ՀՀ–ն ընդհանրապես այդպիսի քայլ չի արել, որպեսզի նման ճգնաժամ ստեղծվի։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Արարատ Միրզոյանը չի մեկնի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիմանը։ Նշվել էր, որ այս պահին առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկումն է։