ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում (ԻԻՀ հյուսիս-արևմուտք) գտնվող ներկերի գործարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով ավելի քան 60 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Tasnim» գործակալությանը։
«Արդյունաբերական Շահիդ Սալիմի քաղաքում ցիստեռնի պայթյունի ու ներկերի արտադրությունում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 65-ի», - ասել է նահանգապետին կից ճգնաժամային իրավիճակների բաժնի ղեկավարը։
Նա նշել է, որ նախնական տվյալով` պայթյունի պատճառը գազի արտահոսքն է։
Պաշտոնյան չի բացառել, որ տուժածների թիվը կարող է ավելանալ` հաշվի առնելով պայթյունի ուժգնությունը։