Հայաստանի լավագույն մարզիչ է ճանաչվել Եղիշե Մելիքյանը

Եղիշե Մելիքյան
Երկրորդ հորիզոնականում «Նորավանքի» գլխավոր մարզիչն է, երրորդ հորիզոնականում` «Ուրարտուի» գլխավոր մարզիչը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի 2022 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։
Եղիշե Կիրակոսյանը հավաքել է 94 միավոր։
57 միավորով երկրորդ հորիզոնականում է Վահե Գևորգյանը, որի գլխավորությամբ «Նորավանքը» 2022 թվականին նվաճեց Հայաստանի գավաթը:
31 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:
Դարպասապահ Դավիթ Յուրչենկոն հեռացել է «Փյունիկից»
Հիշեցնենք` դեկտեմբերի 21-ին հայտնի դարձան նաև 2022 թվականի Հայաստանի լավագույն 10-ը մարզիկների անունները։
Առաջին հորիզոնականում սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանն է, երկրորդ հորիզոնականում` Հարություն Մերդինյանը, երրորդ հորիզոնականում հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը, չորրորդում` Մալխաս Ամոյանը, հինգերորդում` Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ), վեցերորդում` Հովհաննես Բաչկովը, ապա Անի Հովսեփյանը (բռնցքամարտ), ութերորդում` ծանրամարտիկ Սամվել Գասպարյանը, իններորդում` ծանրամարտիկ Վարազդատ Լալայանը, իսկ տասներորդ հորիզոնականում` հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը։
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքներով լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 5 մլն դրամ: