ՌԴ-ի, ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում չի լինի, կլինեն երկկողմ շփումներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը Սոչիում (31 հոկտեմբերի, 2022). Արխիվային լուսանկար
Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը կանցկացվի դեկտեմբերի 26-27-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպում Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ոչ, եռակողմ հանդիպում չի լինելու, բայց երկկողմ շփումներ, իհարկե, կլինեն այս ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում»,-ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը համաձայնեցված չէ, և երեք երկրների առաջնորդները կարող են զրուցել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ։
Հավելենք, որ այն կանցկացվի դեկտեմբերի 26-27-ը։
Հիշեցնենք, որ Սոչիում հոկտեմբերի 31-ին կայացել էր ՌԴ–ի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ` Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ գագաթնաժողովը։ Բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն էր ընդունվել։