ԵՄ դիտորդների նոր տեխնիկական առաքելությունը Հայաստանում է. Արմեն Գրիգորյան

ԵՄ տեխնիկական խումբը Հայաստանում. Արխիվային լուսանկար
ԵՄ նախորդ դիտորդների առաքելությունը ՀՀ էր ժամանել հոկտեմբերին` 2 ամիս ժամկետով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Եվրոպական դիտորդների նոր տեխնիկական առաքելությունը Հայաստանում է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Այն դիտորդները, որոնք եկել էին հոկտեմբերին, նրանք գնացել ենք։ Այսօր նոր տեխնիկական առաքելություն կա, որը պետք է գնահատի իրավիճակը»,– ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ԵՄ նախորդ դիտորդների առաքելությունը Հայաստան էր ժամանել հոկտեմբերին` 2 ամիս ժամկետով։
Դեկտեմբերի 19-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ–ն մտադիր է Հայաստանում նոր, երկարաժամկետ առաքելություն տեղակայել քաղաքացիական մոնիթորիգի խմբի գործունեության ավարտից հետո։