ԵԱՏՄ-ում գործազրկությունը 2022-ի 9 ամսում կրճատվել է 18 տոկոսով. ռուս դիվանագետ

Գործազուրկներ. արխիվային լուսանկար
Գործազրկությունը նվազում է ոչ միայն առհասարակ Եվրասիական միությունում, այլև կոնկրետ Հայաստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական միությունում գործազրկությունը 2022 թվականի 9 ամսում կրճատվել է 18 տոկոսով և այժմ կազմում է մոտ 1 տոկոս։ Այս մասին Եվրասիական փորձագիտական ակումբի՝ Երևանում կայացածնիստում հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։
ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի արտադրության աճը կազմել է 5,4 տոկոս, իսկ կապիտալ ներդրումների ծավալը՝ ավելի քան 6 տոկոս:
Սելեզնյովի խոսքով՝ դա վկայում է եվրասիական տարածքում ինտեգրման ամրապնդման մասին և ցույց տալիս համագործակցության հեռանկարները։
Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրով ավելի քան 2 մլրդ դրամի գործարք է արվել. նախարար
Նշենք, որ Հայաստանում 2022 թվականի հոկտեմբերի արդյունքներով (վերջին 12 ամսվա ընթացքում) պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նվազել է՝ մոտ 59 հազարից հասնելով շուրջ 51 հազարի։
Զգալիորեն բարելավվել են ԵԱՏՄ տնտեսության որակական ցուցանիշները. Մյասնիկովիչ