Դմիտրի Մեդվեդևը ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալն է դարձել

Դմիտրի Մեդվեդև
ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կազմում է ընդգրկվել նաև արտակարգ իրավիճակների նախարարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոփոխություններ է արել ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կազմում` ներառելով ՌԴ ԱԽ ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևին։
Մեդվեդևը հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել։ ՌԴ նախագահի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության հարթակում։
Ռազմարդյունաբերական հանձնաժողովի կազմում է ընդգրկվել նաև ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը։ Հանձնաժողովը գլխավորում է ՌԴ նախագահը։
«ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները` ներառել ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ Մեդվեդև Դ.Ա.–ին (հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ), ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման հարցերի նախարար Կուրենկով Ա.Վ.–ին», – ասվում է փաստաթղթում։
Նույն հրամանագրով հանձնաժողովի կազմից հեռացվել է Դաշնային հակամենաշնորհային ծառայության նախկին ղեկավար Իգոր Արտեմևը։
Սպառնալիքներն աճում են. ՌԴ–ն կշարունակի համագործակցել ԱՊՀ անդամ երկրների հետ