Բժիշկը փորձել է «Նուբարաշեն» ՔԿՀ թմրամիջոցի նմանվող զանգվածներ ներկրել

Բժիշկը փորձել է ՔԿՀ թմրամիջոցին նմանվող զանգվածներ ներկրել
Հարուցվել է քրեական վարույթ, բժշկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. «Նուբարաշեն» ՔԿՀ մուտք գործելիս «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկի մոտ խուզարկության արդյունքում արգելված իրեր և թմրամիջոցին նվանվող զանգված է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։
Նշվում է, որ թրամիջոցները բժիշկը ներկրել է քրեակատարողական հիմնարկ դատապարտյալին իրացնելու նպատակով:
Բժիշկը փորձել է ՔԿՀ թմրամիջոցին նմանվող զանգվածներ ներկրել
«ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վարդաշեն» և «Նուբարաշեն» բժշկական ստորաբաժանման բժիշկ Մ.Ն.-ի մոտից հայտնաբերվել է արգելված իր հանդիսացող wi-fi սարք, որի զննությամբ հայտնաբերվել է 11 փաթեթ, որոնցում առկա են եղել հերոին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներին նմանվող, համապատասխանաբար՝ 22 գրամ և 12,4 գրամ քաշերով զանգվածներ, ինչպես նաև ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, 3,1 գրամ և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 65 գրամ զանգվածներ»,– ասվում է հաղոդրագրության մեջ։
Հարուցվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393 հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով) 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Բժիշկ Մ.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։