Արևմուտքի դեսպանները վերջնագիր են ներկայացրել Սերբիայի ղեկավարին. ԶԼՄ-ներ

Օտարերկրյա դիվանագետները Սերբիայի առաջնորդին նախազգուշացրել են, որ պահանջը չկատարելու դեպքում Կոսովոյի իշխանությունների ուժային գործողության քարտ-բլանշ կստանան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեսպանները վերջնագիր են ուղարկել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին` պահանջելով 24 ժամվա ընթացքում հեռացնել Կոսովոյի հյուսիսի բարիկադները։ Այս մասին հայտնում է Բալկանների RT-ն` հղում անելով Pink հեռուստաալիքին։
Աղբյուրի տվյալներով` դիվանագետները նամակ են ուղարկել Վուչիչին` նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում Կոսովոյի «վարչապետ» Ալբին Կուրտին քարտ-բլանշ կստանա Կոսովոյի հյուսիսում սերբերի դեմ ուժային ակցիայի համար:
Վուչիչը հայտարարել է, որ 7 երկրներ պատրաստ են չեղարկել Կոսովոյի ճանաչումը
Ավելի վաղ սերբական ԶԼՄ-ները հայտնել էին, որ երեկ երեկոյան Կոսովոյի ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակվել են սերբերի վրա, որոնք գտնվում են Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար սերբական երկրամասի հյուսիսի բարիկադներում, Զուբին-Պոտոկ բնակավայրից ոչ հեռու: Միջադեպից հետո նախագահ Վուչիչը խորհրդակցություններ է անցկացրել վարչապետ Անա Բրնաբիչի և երկրի զինված ուժերի հրամանատարության հետ: Հիշեցնենք, որ Կոսովոյում և Մետոխիայում լարված իրավիճակը պահպանվում է:
Դեկտեմբերի 10-ին Կոսովոյի սերբերը բարիկադներ են կառուցել երկրամասի հյուսիսում` բողոքելով Պրիշտինայի գործողությունների դեմ։
ԵՄ-ն Սերբիայից պահանջել է ընտրել, թե ում կողմից են ՌԴ-ի հետ կապված իրավիճակում. Վուչիչ