ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022–ի վերջին կհասնի 100 մլրդ դոլարի. Պուտին

Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահն ընդգծեց, որ ապրանքաշրջանառության աճը տեղի է ունեցել աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. 2022թ–ի հունվար– հոկտեմբերին ՌԴ–ի ու ԱՊՀ անդամ մյուս երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 6.6 տոկոսով` հասնելով 81.5 մլրդ դոլարի։ Այսօր Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հիմքեր կան ենթադրելու, որ տարեվերջյան արդյունքներով այն կհասնի 100 մլրդ դոլարի»,– ասաց նա։
ՌԴ նախագահն ընդգծեց, որ նշված աճը տեղի է ունեցել աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, համաշխարհային շուկայում առաջացած խառնաշփոթի, անբարենպաստ տնտեսական պայմաններում ու ՌԴ–ի դեմ կիրառված պատժամիջոցային ճնշումների իրավիճակում։
Հիշեցնենք` Սանկտ Պետերբուրգում անցկացվող ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը դեկտեմբերի 26-ին ՌԴ է մեկնել կնոջ` Աննա Հակոբյանի և կրտսեր դստեր հետ։