ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական հատուկ ծառայությունները կրկին կեղծ լուրեր են տարածում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։
«Ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների ֆեյսբուքյան էջերը Արցախի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերին և պահպանել հանգստություն: ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում»,– ասված է հաղորդագրությունում։
Կառույցը հայտնում է` կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում անհրաժեշտ է դիմել ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26: