Վանաձորում հայտնաբերել են պարանոցը կտրած կնոջ դի

Սպանության մեջ կասկածվում է նրա 38-ամյա ամուսինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Այսօր ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ֆիդայիների փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները նշված փողոցի տներից մեկի բակում գտնվող փակ զրուցարանի ներսում հայտնաբերել են պարանոցը կտրած կնոջ դի։
Սպանություն Գյումրիում. 20-ամյա երիտասարդը խեղդել է ընկերուհուն
Պարզվել է, որ սպանվածը 34-ամյա Ցոլինե Մ-ն էր։
Ըստ կայքի, սպանության մեջ կասկածվում է նրա ամուսինը՝ 38-ամյա Օնիկ Մ-ն, որը ձերբակալվել է։