ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Հակամարտկոցային պայքարի ընթացքում ՌԴ զինվորականները Խարկովի մարզում և ԴԺՀ–ում ոչնչացրել են ուկրաինացի զինվորականների կողմից կիրառվող ամերիկյան երեք М777 հրետանային համակարգ, ինչպես նաև երկու «Գրադ» ՀԿՌՀ և երկու «Ուրագան»։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Բացի այդ` ռուսական ՀՕՊ համալիրները նախորդ մեկ օրվա ընթացքում խոցել են ուկրաինական հինգ անօդաչու և HIMARS ՀԿՌՀ–ի 6 արկ։
Նշվում է նաև, որ Կուպյանսկի և Կրասնոլիմանսկի ուղղություններում ուկրաինական զորքը մեկ օրում շուրջ 90 զոհ և վիրավոր է ունեցել։
ՌԴ ՊՆ–ն ամփոփագրում հայտնում է նաև, որ ՌԴ ԶՈւ–ն ԴԺՀ–ում՝ Պավլովկայի և Վլադիմիրովկայի ուղղությամբ հետ են մղել ուկրաինական հակագրոհները։
Ուկրաինական ԶՈւ–ն ավելի քան 50 զինծառայող և 4 միավոր տեխնիկա է կորցրել։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 303-րդ օրը։