Նոր Խարբերդում տղամարդը խանութի ներսում նռնակ է պայթեցրել

Նռնակ
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից վնասազերծված տղամարդը մշտական բնակության վայր չունեցող 35-ամյա Արամ Հ․-ն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Այսօր ժամը 16։30-ի սահմաններում քաղաքացին նռնակ է պայթեցրել Նոր Խարբերդի առևտրի կենտրոններից մեկում։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։ Պայթյունի հետևանքով խանութը կրել է նյութական խոշոր չափի վնաս՝ կոտրվել են ապակիները, դռները, վնասվել առաստաղն ու գույքը։
Քաղաքացին փորձել է գործի դնել 2-րդ F1 տեսակի մարտական նռնակը, սակայն ոստիկանները կարողացել են վնասազերծել նրան և տեղափոխել ոստիկանության Մասիսի բաժին։
«Այս պահին 3 սակրավորներ խանութի ներսում կատարում են որոնողական աշխատանքներ պարզելու համար՝ արդյոք ներսում հնարավոր է նռնակ լինի»,– հաղորդում է կայքը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել են մի շարք փորձաքննություներ։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից վնասազերծված տղամարդը մշտական բնակության վայր չունեցող 35-ամյա Արամ Հ․-ն է։ Պայթյունի հետևանքով տուժածներ չկան։