Հռոմի պապը սուրբծննդյան ուղերձում հայտարարել է խաղաղության պակասի մասին

Հռոմի պապը
Նա կոչ է արել վերջ դնել պատերազմներին ու սովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը սուրբծննդյան Urbi et Orbi («Քաղաքին ու աշխարհին») ուղերձում հայտարարել է տարբեր տարածաշրջաններում խաղաղության պակասի մասին և հորդորել դադարեցնել մարտական գործողություններն Ուկրաինայում, օգնել այդ երկրի մարդկանց։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հռոմի պապն այսօր շնորհավորեց բոլոր հավատացյալների և Վատիկանի Սուրբ Պետրոս եկեցեղու դիմաց հավաքված հազարավոր հանդիսատեսների Սուրբ ծնունդը։
Խոսելով տարբեր տարածաշրջաններում և «Երրորդ համաշխարհային պատերազմի թատերաբեմերում» խաղաղության սուր պակասի մասին, Հռոմի պապը հիշատակեց Սիրիան, Սուրբ երկիրը, Իրանը, Մյանման, Հաիթին և Եմենը։
«Պետք է ցավով նշենք, որ պատերազմի սառցե քամիները շարունակում են փչել մարդկության վրա», – ասել է պապը։
Սուրբծննդյան սեղանների շուրջ հավաքվելիս` նա առաջարկեց «մտածել սովից տանջվող մարդկանց, հատկապես երեխաների մասին, այն դեպքում, երբ սննդի մեծ մասն անիմաստ վատնվում է, իսկ ռեսուրսները ծախսվում են զենքի վրա»։
Հռոմի պապը նշեց, որ Ուկրաինայում իրավիճակը էլ ավելի սրեց դրությունը` «ամբողջ պետությունների բնակչության, հատկապես Աֆղանստանում և Աֆրիկայի Եղջյուրում, սովի սպառնալիքի տակ դնելով»։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգված է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով
«Եկեք բոլորս այդ օրը պարտավորություն ստանձնենք, նախևառաջ նրանք, ովքեր քաղաքական պատասխանատվություն են կրում, որպեսզի սնունդը միայն խաղաղության գործիք լինի», – ասաց Հռոմի պապը։
Հիշեցնենք՝ Ֆրանցիսկոս պապը բազմիցս կոչ է արել Ուկրաինայում խաղաղության հաստատել՝ այնտեղ տեղի ունեցողը որակելով «խելահեղություն» և «համաշխարհային պատերազմ»։ Սուրբ աթոռը ցանկություն է հայտնել նաև միջնորդի դեր ստանձնել հակամարտության կարգավորման համար։