ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն հեռացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Երևանյան ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին՝ միասին նվաճած չեմպիոնության և եվրագավաթի խմբային փուլում առաջին հաղթանակների համար և մաղթել հաջողություն։
«Նրա սեյվը ռումինական «Կլուժի» դեմ 11 մետրանոց հարվածաշարում հավերժ կմնա մեր ակումբի պատմության մեջ»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Դավիթ Յուրչենկոն միացել էր «Փյունիկին» 2022 թվականի փետրվարին և դարձել Հայաստանի առաջնությունների ռեկորդակիր ՝ անցկացնելով 12 «չոր» հանդիպում մեկ օրացուցային տարում։