ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր այցելել է Երևանի շոկոլադի գործարան՝ ծանոթանալու ընկերության զարգացման ծրագրերին և արտադրական գործընթացին։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Այցի ընթացքում Քերոբյանը շրջել է արտադրամասերով, ծանոթացել շոկոլադի արտադրության շղթայի փուլերին և իրականցվող ներդրումային ծրագրերին»,– ասված է հաղորդագրությունում։
Ընկերությունն օգտվել է նաև նախարարության կողմից իրականացվող տնտեսության արդիականացման ծրագրից և գյուղատնտեսական հումքի մթերումների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից:
Ընկերության արտադրանքի արտահանման ծավալն այս տարվա ընթացքում աճել է մոտ 3 անգամ, իսկ իրացումը ներքին շուկայում ավելացել է շուրջ 20%-ով։
Նախարարին ուղեկցել է նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։