Սուրեն Պապիկյանը ԳՇ պետի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն

Սուրեն Պապիկյանը ԳՇ պետի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն
Պաշտպանության նախարարն այցելել է նաև զորավարժարաններից մեկն ու հետևել դիպուկահարների դպրոցի զինծառայողների հրաձգության վարժանքներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն, ծանոթացել ծառայության կազմակերպմանն ու ընթացող շինարարական աշխատանքներին: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Նախարարին ուղեկցել են ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։
Սուրեն Պապիկյանը ԳՇ պետի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն
Նախարարին են ներկայացվել զորամասի մասնաշենքերից մեկում վերջերս բացված գրքի ընթերցման և օտար լեզուների զարգացման կենտրոնի հնարավորությունները:
Պապիկյանը ներկա է գտնվել նաև ուսումնական կենտրոնում անցկացված 18-շաբաթյա դասընթացը հաջողությամբ ավարտած զինծառայողների ավարտական հանդիսությանը: Որակավորման վկայականներ ստացած զինծառայողները օրեր անց մեկնելու են իրենց մշտական տեղակայման վայրեր և նշանակվելու են ջոկի հրամանատարներ:
Շնորհավորելով վկայականներ ստացած ժամկետայիններին՝ նախարարն ընդգծել է, որ դասընթացի շրջանակում ձեռք բերած գիտելիքները կարևոր են կրտսեր հրամանատարի առաքելությունը ստանձնելու ճանապարհին:
Զինծառայողների հետ զրույցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև ԶՈւ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի մասին: Ավելի ուշ տեղի է ունեցել քննարկում ուսումնական գործընթացի արդիականացման, ինչպես նաև առաջիկայում ներդրվող ծրագրերի վերաբերյալ: Պապիկյանն այցելել է նաև զորավարժարաններից մեկն ու հետևել դիպուկահարների դպրոցի զինծառայողների հրաձգության վարժանքներին:
Մեծ նշանակություն ենք տալիս ՀՀ ԶՈւ ներուժի բարձրացմանը. Շոյգուն` Պապիկյանի հետ հանդիպմանը