ՌԴ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փուլային առաջխաղացման հույս ունի. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով` կարելի է փուլային առաջընթաց ակնկալել այնպիսի ուղղություններով, ինչպիսին է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական կողմը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փուլային առաջխաղացման հույս ունի։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքում առաջընթացի հասնելուն կնպաստի 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի բոլոր եռակողմ, բարձրագույն մակարդակով պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձևավորել են ադրբեջանա-հայկական հարաբերությունների համալիր կարգավորման «ճանապարհային քարտեզը»»,- ասել է նա։
Ղարաբաղում հանքերի խնդիրը կարելի է լուծել միայն խաղաղության պայմանագրով. Լավրով
Գալուզինը հավելել է, որ ՌԴ-ն մասնավորապես ակնկալում է աստիճանաբար առաջ շարժվել այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանազատումը, մարդասիրական խնդիրների լուծումը։
ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը օրակարգից հանված չէ. Լավրով