ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ԼԺՀ-ի Կրեմեննայա քաղաքում ուկրաինական գնդակոծության հետևանքով երկու խաղաղ բնակիչ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությունը։
«Ուկրաինայի զինված կազմավորումները գնդակոծել են Կրեմեննայա բնակավայրը` կիրառելով 155 միլիմետրանոց հրետանային զենք (երեք արկ)։ Տուժածների և վնասների մասին լրացուցիչ տեղեկությունները ճշտվում են»,- ասված է հաղորդագրությունում։
155 միլիմետր տրամաչափի հրետանին օգտագործում են ՆԱՏՕ-ի երկրները։ ԱՄՆ-ն Կիևին մատակարարել Է 155 միլիմետրանոց M777 հեռահար հաուբիցներ, ուկրաինական զորքերը դրանք ակտիվորեն օգտագործում են Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների քաղաքները գնդակոծելու համար։ Ուկրաինական զորքերին մատակարարվել են նաև PzH 2000 գերմանական ինքնագնաց հրետանային կայանքներ, լեհական Krab ինքնագնաց հրետանային սարքավորումներ և ֆրանսիական CAESAR-ներ, որոնք այդ տրամաչափի արկեր են օգտագործում։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 302-րդ օրը։