Ռուսաստանն ու Հայաստանը ավելացրել են ապրանքաշրջանառությունը. ՌԴ փոխվարչապետ

Հայաստանի տեսարժան վայրեր
ՌԴ փոխվարչապետն ընդգծել է նաև Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջության զարգացումը, նշել, որ ՌԴ իշխանությունները ջանքեր կգործադրեն զբոսաշրջային կապերի ավելացման ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Հայաստանը 2021 թվականի արդյունքներով ավելացրել են ապրանքաշրջանառությունը, աճել է ազգային արժույթներով գործարքների թիվը, հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ամփոփեցինք 2021 թվականի արդյունքները, իրականում ապրանքաշրջանառության շատ լավ աճ ունենք, ընդ որում` վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ ապրանքաշրջանառությունը նախ և առաջ իրականացվում է այն արտադրանքի հաշվին, որի ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, դա շատ լավ է Եվրասիական տնտեսական միությունում մեր փոխգործակցության տեսանկյունից, մեզ մոտ լավ աճել է այն գործարքների մասնաբաժինը, որոնք իրականացվում են ազգային արժույթներով»,-ասել է Օվերչուկը ՌԴ-ի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում։
Նա հավելել է, որ հանձնաժողովում քննարկվել են տրանսպորտային հաղորդակցության և ապաշրջափակման հարցերը։
«Այսօրվա քննարկման տեսանկյունից շատ ժամանակ ենք հատկացրել տրանսպորտային հաղորդակցության, կապի բարելավման հարցերին։ Խոսել ենք նաև տարածաշրջանում ապաշրջափակման մասին, իհարկե»,-հավելել Է Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետն ընդգծել է նաև Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջության զարգացումը, նշել, որ ՌԴ իշխանությունները ջանքեր կգործադրեն զբոսաշրջային կապերի ավելացման ուղղությամբ ու շեշտել, որ Հայաստանն այսօր շատ պահանջված է Ռուսաստանի քաղաքացիների շրջանում, երկրորդ տեղում է արտասահմանյան ուղևորությունների քանակով
Այս տարի Հայաստան է եկել 1 մլն 540 հազար զբոսաշրջիկ. Սիսիան Պօղոսեան