ՌԴ–ն կարգելի նավթ մատակարարել այն երկրներ, որոնք կպահանջեն պահպանել ԵՄ–ի պայմանը. Նովակ

Ալեքսանդր Նովակ
Պատրաստվում է Ռուսաստանի նախագահի հրամանագիրը, որով նախատեսվում է պատասխան միջոցներ ձեռնարկել G7-ի ու Եվրամիության երկրների սահմանած նավթի գների վերին շեմի դեմ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը, ի պատասխան գների վերին շեմի սահմանմանը, նախատեսում է արգելել նավթի և նավթամթերքների մատակարարումները այն երկրներ, որոնք պայմանագրերում կպահանջեն պահպանել Եվրամիության սահմանած պայմանը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:
Նա հիշեցրել է ՌԴ նախագահի պատրաստվող հրամանագրի մասին, որում նախատեսվում է պատասխան միջոցներ ձեռնարկել G7-ի ու Եվրամիության սահմանած նավթի գների վերին շեմի դեմ:
«Ուստի մենք պատրաստ ենք մասնակի արդյունահանման նվազեցման գնալ, հնարավոր է` հաջորդ տարվա սկզբին մենք օրական 500-700 հազար բարելով կրճատենք արդյունահանումը։ Դա մեզ համար մոտ 5-7 տոկոս է», - ասել է Նովակը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Փոխվարչապետի խոսքով՝ այդ ծավալն աննշան է, բայց, այնուամենայնիվ, նման ռիսկեր կան։
ԵՄ-ն հայտնվել է ռուսական նոր գազային թակարդում
Արևմուտքի երկրների նավթային պատժամիջոցներն ուժի մեջ են մտել դեկտեմբերի 5-ին։ ԵՄ–ն դադարել է ծովով տեղափոխվող ռուսական նավթ ընդունել, բացի այդ, «Մեծ յոթնյակի» մեջ մտնող Ավստրալիան և ԵՄ երկրները գնային սահմանափակում են մտցրել նման նավթի համար մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում։
Նավթային էմբարգոն և գնային առաստաղը. ինչ է դա նշանակում ՌԴ-ի և Եվրոպայի համար