Մոսկվայի և Երևանի ամուր կապերն օգնում են ՌԴ–ին հաղթահարել սահմանափակումները. Օվերչուկ

Ալեքսեյ Օվերչուկ
ՌԴ փոխվարչապետը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի միջև ամուր կապերն օգնում են Մոսկվային հաղթահարել Ռուսաստանի տնտեսության վրա արևմտյան աննախադեպ սահմանափակումները։ Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ռուսաստանի և Հայաստանի միջկառավարական հանձնաժողովի նիստում։
«Ռուսաստանը նախկինի պես շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը, ամուր կապերն օգնում են մեզ հաղթահարել արևմտյան երկրների կողմից մեր տնտեսության վրա աննախադեպ սահմանափակումները»,- ասել է նա։
Օվերչուկը հավելել է, որ կողմերը համագործակցում են նաև արդյունաբերության հարցերով երկկողմ խմբի շրջանակում, մեծ նշանակություն ունի նաև Ռուսաստան-Հայաստան գործարար խորհրդի ձևավորումը. Մոսկվան հուսով է, որ այդ խորհուրդն ակտիվ աշխատանք կտանի։
ՀՀ-ն ու ՌԴ-ն դիտարկում են խաղաղ ատոմի օգտագործման նոր հնարավորությունները. Օվերչուկ
«Զարգացնում ենք նաև ներդրումային համագործակցությունը, ռուսական կուտակված ներդրումների ընդհանուր ծավալը գրեթե 40 տոկոս է կազմում` մոտ 2 միլիարդ ԱՄՆ դոլար»,- եզրափակել է նա։
Այսօր կայացել է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ռուսականը՝ Ալեքսեյ Օվերչուկը։ Քննարկումներից հետո կողմերը ստորագրել են միջկառավարական հանձնաժողովի XXI նիստի ամփոփիչ արձանագրությունը։ Այնուհետև տեղի է ունեցել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված փոստային նամականիշերի մարման արարողությունը։
ՀՀ-ն և ՌԴ-ն քննարկում են դպրոցների համար ռուսաց լեզվի համատեղ դասագիրք մշակելու հարցը