ՀՀ-ն ու ՌԴ-ն դիտարկում են խաղաղ ատոմի օգտագործման նոր հնարավորությունները. Օվերչուկ

Մեծամորի ատոմակայանը
ՀՀ-ն ու ՌԴ-ն դիտարկում են խաղաղ ատոմի շուրջ համագործակցության նոր հնարավորությունները. Օվերչուկ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցությունը նշանակալի թեմա է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար, կողմերը դիտարկում են նոր հնարավորություններ։ Հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում ։
«Երկկողմ հարաբերություններում համագործակցությունը ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում չափազանց կարևոր թեմա է», - ասել է Օվերչուկը։
Նա հայտարարել է, որ կողմերը դիտարկում են նոր հնարավորություններ այս ոլորտում։
Նշենք, որ «Ռոսատոմ» ընկերությունների խմբի ռուսական ձեռնարկությունները մասնակցել են Հայկական ԱԷԿ-ի հիմնանորոգման աշխատանքներին։ Վերանորոգման մեծ մասն իրականացվել է Ռուսաստանի կառավարության վարկի միջոցներով։ Նոր էներգաբլոկի արժեքի հաշվարկներն իրականացնում է նաև «Ռոսատոմ» ընկերությունների խմբի ձեռնարկություններից մեկը ՝ Rusatom Energy Projects-ը։ Տվյալներն առայժմ մոտավոր կլինեն, բայց մեկնարկային կետ կդառնան տեխնիկատնտեսական հիմնավորման համար, որը պետք է պատրաստ լինի 2025 թ.–ի վերջից ոչ ուշ։
Ենթադրվում է, որ էներգաբլոկի հզորությունը կկազմի 1000 կամ 1200 մեգավատ։ Այս երկու տարբերակների համար էլ դիտարկվում են ռեակտորների ռուսական նախագծեր։