«Համագործակցություն ԵԱՏՄ տարածքում, տարվա արդյունքների ամփոփում». տեսակամուրջ

ԵԱՏՄ երկրների դրոշները
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ Մոսկվա– Մինսկ –Բիշքեկ – Երևան – Սուխում – Ցխինվալ տեսակամրջի ձևաչափով։
Sputnik
ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության արտաքին առևտրի Համառուսաստանյան ակադեմիայի ռեկտոր, տնտեսական գիտությունների դոկտոր Սերգեյ Սինելնիկով-Մուրիլևը կամփոփեն տարվա արդյունքները։
Ի՞նչ համատեղ նախագծեր են հաջողվել իրականացնել ԵԱՏՄ երկրների հետ, համագործակցության ո՞ր ուղղություններն են առավել արդյունավետ, ինչպիսի՞ն են ԵԱՏՄ-ի զարգացման ծրագրերը 2023 թվականի համար, երբ Միությունում նախագահությունը կանցնի Ռուսաստանին։
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։