Գյումրիում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը․ վարորդը տեղում մահացել է

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Գյումրիում ավտոմեքենան բախվել էլեկտրասյանը, 36-ամյա վարորդը տեղում մահացել է, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է դեկտեմբերի 23-ին, ժամը 18։54-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում «VAZ-2112» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Է., ծնված 1986 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը․ վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային։