Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն է

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ավելացել է 20 միլիոն եվրոյով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Փարիզի Պարի Սեն-Ժերմենի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Transfermarkt-ի վարկածով դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։
Կատարում կայացած աշխարհի առաջնության ավարտից հետո կայքը թարմացրել է Մունդիալին մասնակցած խաղացողների տրանսֆերային արժեքները: Մբապպեի տրանսֆերային արժեքն ավելացել է 20 միլիոն եվրոյով և դարձել 180 միլիոն եվրո:
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը հայտնվել է երկրորդ հորիզոնականում: 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 170 միլիոն եվրո:
Երրորդ ամենաբարձր տրանսֆերային արժեքն այս պահին ունի Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը: 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 միլիոն եվրոյով և հասել 110 միլիոնի:
Սա մեծ խաղ է, տղանե՛ր. քաղաքականությո՞ւն է ֆուտբոլը, թե՞ ոչ
20 միլիոն դոլարով աճել է նաև Արգենտինայի հավաքականի և «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի արժեքը` հասնելով 55 մլն դոլարի: