Ավիացիայի և օդային տարածքի օգտագործման խորհրդում ՀՀ լիազոր ներկայացուցիչ է նշանակվել

Արմեն Սիմոնյան. Արխիվային լուսանկար
Արմեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ավիացիայի և օդային տարածքի օգտագործման խորհրդում ՀՀ լիազոր ներկայացուցիչ է նշանակվել։ Տեղեկությունը հրապարակված է կառավարության e-gov հարթակում։
Որոշման մեջ նշված է, որ համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` պաշտոնը կզբաղեցնի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։